Տպել
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Մարզ` Կոտայք
Մարզ` Կոտայք,   |  Ընտրատարածք`
Դավիթ Անդրանիկի Մանուկյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
29.02.1984
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1984 թվականի փետրվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում (ՌԴ):

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, 2007թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2017-2019թթ.՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի չորս զավակ: