Ընտրատարածք 031

Ք.Ալավերդի, ք.Ախթալա, ք.Շամլուղ, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ահնիձոր, Ծաղկաշատ, Հաղպատ, Շամուտ, Լորուտ, Աթան, Անտառաշեն, Գուգարք, Լերմոնտովո, Մարգահովիտ, Շահումյան, Ֆիոլետովո, Դսեղ, Քարինջ, Մարց, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Անտառամուտ, Ձորագյուղ, Ձորագետ, Չկալով, Գյուլագարակ, Գարգառ, Հոբարձի, Կուրթան, Վարդաբլուր, ինչպես նաեւ Վանաձոր քաղաքից` Աղայան փողոցի վերջնամասից` արեւմտյան ուղղությամբ մինչեւ Ներսիսյան փողոց, այդ փողոցով հարավային ուղղությամբ մինչեւ Իսահակյան փողոց, Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի հարավային մասով, Իսահակյան փողոցի հարավ արեւելյան ուղղությամբ` մինչեւ Տանձուտ գետը, Տանձուտ գետի հոսանքն ի վեր` մինչեւ Խնձորուտի փողոց, Խնձորուտի 1-ին փողոցի սկզբնամասից` հյուսիսային ուղղությամբ մինչեւ Բազում թաղամասի հարավային սահմանը, Բազում թաղամասի սահմանով` արեւելյան ուղղությամբ մինչեւ քաղաքի արեւելյան սահմանը: Քաղաքի արեւելյան սահմանից դեպի Բազում թաղամասի հյուսիսային սահմանը, Բազում թաղամասի հյուսիսային սահմանով մինչեւ Աղայան փողոցի վերջնամասը: