Ընտրատարածք 012

Բագրատունյաց պողոտայի եւ երկաթգծի Երեւան-Մասիս ուղետարի հատման կետից` Երեւան-Մասիս երկաթգծով մինչեւ Նորագավիթի առաջին փողոցի երկաթուղային կամուրջը, այնուհետեւ Արշակունյաց պողոտայով մինչեւ Շիրակի փողոցի հետ հատումը, Շիրակի փողոցով մինչեւ հատումը Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի հետ, այնուհետեւ Հայէլեկտրամեքենա ընկերության պարսպի երկայնքով մինչեւ Չեխովի փողոցի անցամուտքը, ընդգրկելով մետրոպոլիտենի Չարբախ կայարանի շրջակայքի շենքերը, Չեխովի փողոցով մինչեւ հատումը Բագրատունյաց պողոտայի հետ, Բագրատունյաց պողոտայի առանցքային գծով մինչեւ Գ.Նժդեհի հրապարակ, Գ.Նժդեհի հրապարակից՝ Գ.Նժդեհի փողոցով մինչեւ հատումը Մայիսի 9-ի փողոցի հետ, Մայիսի 9-ի փողոցով՝ մինչեւ հատումը Չեխովի փողոցի հետ, Չեխովի փողոցով մինչեւ հատումը Շեւչենկո փողոցի հետ, Շեւչենկո փողոցով՝ մինչեւ հատումը Արտաշեսյան փողոցի հետ, Արտաշեսյան փողոցով` մինչեւ հատումը Բագրատունյաց պողոտայի հետ, Բագրատունյաց պողոտայով՝ մինչեւ Հրազդան գետ, Հրազդան գետով՝ Շենգավիթ համայնքի վարչական տարածքի սահմանով մինչեւ Արմավիրի մարզի վարչական տարածքի սահմանը, այդ սահմանով՝ մինչեւ Կարմիր Բլուր կայարանից դեպի Մասիս տանող երկաթգծի հատման կետը՝ ընդգրկելով Վերին Չարբախ, Աէրացիա, Ներքին Չարբախ թաղամասերը, երկաթգծի հատման կետից մինչեւ Արտաշատի խճուղու հետ հատվելը` ընդգրկելով Էրեբունի օդանավակայանը եւ Նորագավիթ թաղամասը, այնուհետեւ Արարատի մարզի եւ Երեւան քաղաքի վարչական տարածքի սահմանով` մինչեւ հատումը Արցախի փողոցի հետ, ընդգրկելով Արցախի 4-րդ նրբանցքը, այնուհետեւ Արցախի փողոցով մինչեւ Արին-Բերդի փողոց եւ Արին-Բերդի փողոցով ու Բագրատունյաց պողոտայով՝ մինչեւ Երեւան-Մասիս երկաթգծի հետ հատվելը, ընդգրկելով սահմնանագծի նկարագրման ուղղությամբ դեպի ձախ գտնվող բոլոր թաղամասերը, ինչպես նաեւ Էրեբունի համայնքի մի մասը. Արցախի պողոտա եւ Այվազովսկու փողոցի հատման մասից, Արցախի պողոտայի ձախակողմյան մայթով մինչեւ Շենգավիթ եւ Նուբարաշեն համայնքների հետ Էրեբունի համայնքի վարչական տարածքի սահմանի հատման մասը, Նուբարաշեն համայնքի սահմանագծով մինչեւ Նուբարաշենի խճուղի, Նուբարաշենի խճուղով՝ մինչեւ Խ.Դաշտենցի եւ Նոր Արեշի 41-րդ փողոցների հետ հատման մաս, Նոր Արեշի 41-րդ փողոցով եւ 41-րդ փողոցի նրբանցքով` չընդգրկելով այդ փողոցների բնակելի տները` մինչեւ Ավանեսովի փողոց, Ավանեսովի փողոցով՝ Այվազովսկու փողոց, Այվազովսկու փողոցով՝ մինչեւ Արցախի պողոտա: