Ընտրատարածք 009

Սկսվում է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի թաղային համայքների վարչական սահմանների հատման կետից, ուղիղ գծով միանում է Նար-Դոս եւ Վարդանանց փողոցների խաչմերուկին, անցնում է Նար-Դոս փողոցի առանցքով մինչեւ Նար-Դոս փողոցի եւ Գետառի ձախ ափի հետ հատման կետը, ընդգրկելով Նար-Դոս փողոցի կենտ եւ զույգ համարներով հասցեները, Նար-Դոս փողոցի եւ Գետառի ձախ ափի հետ հատման կետից, Գետառի ձախ ափով մինչեւ Մ. Խորենացի փողոցի հետ հատումը, Գետառի ձախ ափի եւ Մ. Խորենացի փողոցի հատման կետից, Մ. Խորենացի փողոցի առանցքով մինչեւ Մ. Խորենացի եւ Զաքիյան փողոցների խաչմերուկ, Մ. Խորենացի եւ Զաքիյան փողոցների խաչմերուկից, Զաքիյան փողոցի առանցքով՝ մինչեւ Զաքիյան եւ Ամիրյան փողոցների խաչմերուկ, Զաքիյան եւ Ամիրյան փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցի առանցքով՝ մինչեւ Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, Մաշտոցի պողոտայի առանցքով մինչեւ Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկ, Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից՝ Բաղրամյան պողոտայի առանցքով մինչեւ Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանի հետ հատվելը, այնուհետեւ նշված հատման կետից Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանի արեւմտյան մասով մինչեւ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմանների հատման կետը` ընդգրկելով տվյալ սահմանների մեջ ներառված տարածքը, ինչպես նաեւ Աջափնյակ համայնքից` Լենինականի եւ Լենինգրադյան փողոցների հատման մասից, ընդգրկելով Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերը՝ Լենինգրադյան փողոցով մինչեւ Բաշինջաղյան փողոց, շարունակվում է Բաշինջաղյան, Արզումանյան, Շինարարաների, Էստոնական փողոցներով, անցնում Հրազդանի կիրճով` մինչեւ համայնքի արտաքին սահմանը, այնուհետեւ արտաքին սահմանով, անցնելով Լենինգրադյան փողոցով՝ մինչեւ Լենինականի փողոցի հետ հատվելը: