Ընտրատարածք 005

Դավիթաշեն համայնքն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արաբկիր համայնքի տարածքը` Դավիթաշեն կամրջից սկսած, դեպի ձախ` Կովկասյան փողոցով եւ Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքով` ներառելով Ռիգայի փողոցի կենտ համարի տները հասնում է մինչեւ Վ.Այգեկցու փողոցի խաչմերուկ: Այգեկցու փողոցով, թեքվում է դեպի Մ.Մանուշյան փողոց` ներառելով Վ.Փափազյան փողոցի 26 շենքը եւ կենտ համարներով շենքերը, շարունակվում մինչեւ Կոմիտասի պողոտա, թեքվելով ձախ` անցնում է Կոմիտասի պողոտայի 26, 28 շենքերի միջեւ ընկած հատվածով` մինչեւ Գ.Արծրունու փողոց, շարունակվում մինչեւ Հ.Քոչարի փողոց` ներառելով աճման կարգով կենտ համարներով հասցները` մինչեւ Հ.Քոչարի փողոցի 25 շենքը: Հ.Քոչարի փողոցով շարունակվում է մինչեւ Գյուլբենկյան փողոց` ներառելով Հ.Քոչարի փողոցի այդ հատվածի բոլոր կենտ համարներով հասցեները եւ 12, 14, 14/1, 14/2 շենքերը, շարունակվում է` ներառելով Գյուլբենկյան փողոցի կենտ համարներով հասցեները մինչեւ Ավետիսյան փողոց` ընդգրկելով կենտ համարներով հասցեները մինչեւ 23 շենքը եւ զույգ համարներով հասցեները` մինչեւ 36 շենքը, շարունակվում` ներառելով Ավետիսյան փողոցի 1, 2, 4 շենքերը, ինչպես նաեւ Բաղրամյան պողոտայի 67 տնից սկսած` մինչեւ 84 տունը գտնվող բոլոր զույգ եւ կենտ համարներով հասցեները, հասնում Օրբելի փողոցի խաչմերուկ: Ներառելով Օրբելի փողոցի բոլոր հասցեները, ուղիղ գծով շարունակվում է մինչեւ Հրազդան գետը, ապա գետի հունով` մինչեւ Դավիթաշենի կամուրջ: