Ընտրատարածք 004

Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի եւ Ռիգայի փողոցի խաչմերուկից` ներառելով Ռիգայի փողոցի զույգ համարներով տները` մինչեւ Այգեկցու փողոցի խաչմերուկը, Այգեկցու փողոցով` ներառելով կենտ համարներով հասցեները` դեպի Մանուշյան փողոց, հասնելով Փափազյան փողոց, շրջանցում է Փափազյան փողոցի 26 շենքը եւ շարունակվում դեպի Կոմիտասի պողոտա` ներառելով Փափազյան փողոցի զույգ համարներով հասցեները: Թեքվելով դեպի ձախ եւ անցնելով Կոմիտասի պողոտայի 26, 28 շենքերի միջեւ ընկած հատվածով` հասնում է մինչեւ Գ.Արծրունու փողոց, շարունակվում մինչեւ Հ.Քոչարի փողոց` ներառելով նվազման կարգով կենտ համարներով հասցեները` մինչեւ Հ.Քոչարի փողոցի 27 շենքը: Հ.Քոչարի փողոցով՝ ընդգրկելով զույգ համարներով հասցեները, շրջանցում է Հ.Քոչարի 12, 14, 14/1, 14/2 շենքերը, հասնում մինչեւ Գյուլբենկյան փողոց, ներառելով Գյուլբենկյան փողոցի զույգ համարներով հասցեները` մինչեւ Ավետիսյան փողոց, շրջանցելով Ավետիսյան փողոցի 1, 2, 4 շենքերը` շեղվում դեպի Վ.Համբարձումյան փողոց եւ շարունակվում մինչեւ Բաղրամյան պողոտայի 66 շենքը: Ներառելով Բաղրամյան պողոտայի 66 շենքից սկսած զույգ համարներով հասցեները, շարունակվում է մինչեւ Օրբելի փողոցի խաչմերուկ, որտեղից ուղիղ գծով միանում է Հրազդան գետին` շրջանցելով Օրբելի փողոցի բոլոր հասցեները, Հրազդան գետի ընթացքի ուղղությամբ` մինչեւ Պռոշյան փողոցի 42 տունը` ընդգրկելով միայն զույգ համարներով հասցեները, ուղղահայաց հատելով Բաղրամյան պողոտան` անցնում է Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիս-արեւմտյան եզրով, շրջանցում համալսարանը եւ Օրթոց ձորը, անցնում 50-ամյակի հուշասյան հյուսիսային մասով՝ մինչեւ Ազատության պողոտա: Ներառելով Ազատության պողոտայի կենտ հասցեները` հասնում է մինչեւ Թբիլիսյան խճուղի եւ ընդգրկում խճուղու բոլոր կենտ համարներով հասցեները: Այնուհետեւ ներառելով Քանաքեռ ՀԷԿ բանավանը` Հրազդան գետի ընթացքի ուղղությամբ շարունակվում է մինչեւ Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի եւ Ռիգայի փողոցի խաչմերուկը: