Ընտրատարածք 004

Սկսվում է Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, Ազատության պողոտայով մինչեւ Կ. Ուլնեցու փողոցի հետ հատվելը եւ թեքվում ձախ, Կ. Ուլնեցու փողոցով բարձրանում մինչեւ Պ. Սեւակի փողոց, այնուհետեւ թեքվելով աջ անցնում Պ. Սեւակի փողոցով մինչեւ Դրոյի փողոցի հետ հատվելը, որտեղից թեքվելով ձախ Դրոյի փողոցով մինչեւ Մ. Ավետիսյան 4-րդ փողոց, ընդգրկելով նշված փողոցների աջակողմյան տարածքում գտնվող շենքերը եւ բնակելի տները: Այնուհետեւ Մ. Ավետիսյան փողոցով թեքվում աջ եւ ուղիղ գծով միանում երկաթգծին եւ Ռուբինյանց փողոցին, շարունակելով փողոցը հատում է Մյասնիկյան պողոտան՝ միանալով Գայի պողոտային, Գայի պողոտայով բարձրանում մինչեւ Սաֆարյան փողոց, թեքվելով աջ շարունակում մինչեւ Լվովյան փողոց եւ փողոցով շարժվում մինչեւ Գայի պողոտա՝ ընդգրկելով Նոր Նորքի բնակելի զանգվածի առաջին միկրոշրջանը: Այնուհետեւ Մյասնիկյան պողոտայով իջնում է մինչեւ հ. 57/3 բնակելի տունը, թեքվելով աջ ուղիղ գծով միանում Բաբայան փողոցին՝ ընդգրկելով Մյասնիկյան պողոտայի հ.հ.41 - 57/3 բնակելի տները: Բաբայան փողոցով միանում է Ազատության պողոտային: