National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կորյուն Գառնիկի Նահապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.07.1971
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ

Ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երեւանում:

1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Իրավաբան:

Մասնակցել է մի շարք դասընթացների հետեւյալ թեմաներով` «Միջազգային առեւտուր եւ ներդրումներ» (1996թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), «Դատախազների ուսուցում» (1999թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (2000թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիեւ, Ուկրաինա), «Ներքին վերահսկողություն» (2001թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), «Ղեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում» (2003թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ):

1994-1998թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ` առաջատար մասնագետ: 1999-2006թթ. աշխատել է  ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, ապա` ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետեւ` իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ: 2006-2008թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս է, իսկ 2011 թվականից` նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս:

2009թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկի:

Պարգեւատրվել է ՀՀ փաստաբանների միության պատվոգրով:

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS