National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արտակ Բորիսի Զաքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.11.1974
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ

Ծնվել է 1974թ. նոյեմբերի 1-ին Երեւանում:

1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի եւ հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը, 2000թ.` ՀՀ պետական կառավարման դպրոցը: Մաթեմատիկոս, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող:

2002-2007թթ. Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի հայցորդ: Քաղաքական գիտությունների թեկնածու:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային 1-ին դպրոց (2006թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում եւ կուսակցությունների քաղաքական PR (2006թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային 2-րդ դպրոց, (2007թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց, (2006-2007թթ., Երեւան, ՀՀ):

1999-2001թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությունում` որպես կրթամշակութային բաժնի պետ, 2001-2008թթ.` ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ում առաջատար   մասնագետ, 2002-2005թթ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, 2003-2006թթ.` ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, 2006թ.` ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2007-2008թթ.` ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու, 2008թ.` ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեում աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, 2008-2009թթ.` ՀՀ սփյուռքի նախարարությունում` աշխատակազմի ղեկավար: 2004-2009թթ.` Երեւանի պետական համալսարանի եւ Հայ-ռուս սլավոնական պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս:

2002թ. «Առողջ հասարակություն» ՀԿ-ի նախագահ, 2008թ. «Արցախ» ՀԲՄ անդամ:

2009թ. հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:  ՀՀԿ խորհրդի անդամ:

2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2008թ.` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով, 2009թ.` ԼՂՀ «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալով, ԵՊՀ արծաթե հուշամեդալով: ՀՀ ՊՆ նախարարի հրամանով 2011թ. պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

2011թ. մայիսին «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի հիմնադիր նիստում ընտրվել է Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS