National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ռուբեն Պետիկի Գեւորգյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.06.1954
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն



Ծնվել է 1954թ. հունիսի 18-ին Երեւանում։

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ճարտարապետ-շինարար։

1990թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Սասնա ծռեր» ջոկատը, 1990-1993թթ. ակտիվորեն մասնակցել է Երասխավանի, Ոսկեպարի, Կիրանցի, Ճամբարակի, Արծվաշենի, Ասկերանի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի պաշտպանական մարտերին։

1991-1994թթ. եղել է Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր: 1993թ.-ից ԵԿՄ վարչության անդամ է, 1994թ.՝ ԵԿՄ Մաշտոցի, հետագայում Դավիթաշենի տարածքային  կազմակերպության նախագահ, 1996-1999թթ.` Երեւանի Դավիթաշեն համայնքի ղեկավար։

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։

2009թ. սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի  պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Կատարել է մի շարք բարեգործություններ. Դավիթաշենում կառուցել է «Սրբոց Նահատակաց» եկեղեցին, հիմնել է «Դեյզի» այգին, ստեղծել անապահով ծերերի ճաշարան:

Գրողների միության պատվավոր անդամ է, 5 գրքի հեղինակ:

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով` Արիության մեդալով, ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով` «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սպարապետ», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Արցախի մայրերի երախտագիտության» մեդալներով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով:

Ամուսնացած է, ունի չորս երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am