Տպել
Ստեփան Անդրանիկի Ասլանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.10.1957
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն

Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում:

2000թ. ավարտել է Աբովյան քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի Ձեռնարկությունների էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետը: Արտադրության մենեջեր:

1974-1975թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմի լուսավորող:

1975-1977թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1978-1984թթ. աշխատել է Երեւանի ֆոտոկոմբինատում, տարբեր լուսանկարչատներում` լուսանկարիչ: 1984-1987թթ. աշխատել է Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաքի կենցաղսպասարկման կոմբինատում` որպես լուսանկարիչ, 1987-1988թթ.` Կրասնովոդսկի մարզային  կենցաղային տեխնիկայի սպասարկման կոմբինատում` ինժեներ-մատակարար: 1992-1996թթ. եղել է «Էրզրում» կոոպերատիվի հիմնադիր նախագահ: 1996-2000թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2000-2004թթ. եղել է Երեւանի «Պտուղբանջարեղեն» ՊՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, 2004-2006թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, 2007-2008թթ.` Եվրոպական կրթական ՓԲԸ շինարարական աշխատանքների  համակարգման գծով փոխտնօրեն: 2000-2005թթ.` Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության հիմնադիր նախագահի տեղակալ, 2005 թվականից մինչ օրս վերոհիշյալ հասարակական կազմակերպության նախագահ է:

2008թ. օգոստոսի 5-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: