National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գագիկ Վաղինակի Մելիքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.01.1960
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1960թ. հունվարի 1-ին Տավուշի  մարզի Բերդ քաղաքում:

1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների (իրավագիտության) ֆակուլտետները: Ֆինանսիստ-տնտեսագետ: Իրավաբան:

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1983-1985թթ. աշխատել է Գլխհայջրշին վարչության թիվ 9 ՇՄՇ-ում`  որպես պլանային-ֆինանսական բաժնի պետ, 1985-1986թթ.` Բերդի սովխոզում` բանվոր, 1986-1989թթ.` Տավուշի շրջանի ագրոարդում` վերահսկողության-վերստուգման աշխատանքների գծով մասնագետ, 1989-1991թթ.` ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1991-1993թթ.՝ Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ, 1993-1995թթ.՝ Տավուշի կապի հանգույցի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայագրոբանկ»-ի Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 74 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):  ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության քարտուղար:

2008թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովի պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:










ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS