National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Բագրատ Գարուշի Սարգսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.02.1959
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն



Ծնվել է 1959թ. փետրվարի 10-ին Արարատի մարզի Դեղձուտ գյուղում:

1974-1975թթ. աշխատել է Արտաշատի ջրմուղ-կոյուղու վարչությունում` որպես բանվոր:

1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ:

Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական աշխատանքներով, դասավանդել է Երեւանի պետական համալսարանի «Պատանի պատմաբան» դպրոցում: 1980-1981թթ. աշխատել է Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, այնուհետեւ ընտրվել է Դեղձուտ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահի տեղակալ, 1985-1987թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Արտաշատի շրջկոմում`  որպես հրահանգիչ: 1987թ. ընտրվել է Դեղձուտ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ, որտեղ աշխատել է մինչեւ կոլտնտեսության լուծարումը: 1990-1991թթ. նշանակվել է «Հայ դպրություն» կազմակերպության պատասխանատու քարտուղար: 1991թ. ընտրվել է Դեղձուտի գյուղական խորհրդի նախագահ, 1996-1999թ.` Դեղձուտի համայնքի ղեկավար (գյուղապետ): 2000թ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում` որպես մարդասիրական օգնության բաժնի պետ: Նույն թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արարատի մարզպետարանի քարտուղար, 2002թ.` մարզպետի տեղակալ, 2004-2005թթ.` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարի տեղակալ, 2005-2008թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:

Արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի եւ Նանսենի անվան ոսկե մեդալի:

2008թ. հունիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով  ՀՅԴ  կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am