Տպել
Մելիք Ապրեսի Գասպարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.01.1951
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։

1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Ինժեներ-հիդրոտեխնիկ։

1973-1978թթ. աշխատել է Վարդենիսի ոռոգման  եւ ջրարբիացման սիստեմների վարչությունում` որպես ջրօգտագործման բաժնի պետ, 1978-1979թթ.` «Հայպետկոմգյուղտեխնիկա» հանրապետական կոմիտեում՝ մատակարարման կազմակերպման վարչության ավագ ինժեներ, բաժնի վարիչ։ 1979-1980թթ. Վարդենիսի ժողովրդական վերահսկողության շրջանային կոմիտեում եղել է տեսուչ, պետի տեղակալ, 1980-1983թթ.` ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1983-1984թթ.` Վարդենիսի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանի տնօրեն, 1984-1994թթ.՝ Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչության պետ, 1994-1996թթ.` Երեւանի «Հայջրշին» միավորման պետի տեղակալ, կոմերցիայի եւ տրանսպորտի վարչության  պետ, 1996-1999թթ.՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊԸ հիմնադիր։

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ  45 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ։

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի  չորս երեխա։