Տպել
Ռաֆիկ Խորենի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.05.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1958թ. մայիսի 17-ին Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում (այժմ` Գեղարքունիքի մարզ):

1989թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ, ինժեներ-մեխանիկ, տնտեսագիտության թեկնածու:

1976-1977թթ. աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում` որպես բանվոր: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1996թթ. աշխատել է Ուկրաինայում: 1996-1999թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար, 1999-2003թթ.` Գեղարքունիքի փոխմարզպետ, 2003 թվականից` ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, 2007 թվականից` Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:

Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» (2006թ.) եւ «Գարեգին Նժդեհ» (2010թ.) մեդալներով:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: