Ընտրատարածք |
|||
Ծննդյան թիվ |
14.11.1960 |
||
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
||
Խմբակցություն |
|||
Հանձնաժողով |
|||
Անդամակցություն |
|||
Էլ. փոստ |
Ծնվել է 1960թ. նոյեմբերի 14-ին Ազիզբեկովի շրջանի Գնդեվազ գյուղում:
1986թ. ավարտել է Երեւանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը: Տեխնիկ-շինարար:
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1984թթ. աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ, 1985-1986թթ.` Սուրենավանի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ, 1986-1988թթ.` Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալ: 1988թ. եղել է Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ, 1993թ.` «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն, 1996թ.` Ջերմուկի քաղաքապետ: 1999թ. եւ 2002թ. վերընտրվել է Ջերմուկի քաղաքապետ, 1999թ.` «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: