Ընտրատարածք |
|||||
Ծննդյան թիվ |
02.01.1971 |
||||
Կուսակցություն |
Անկուսակցական |
||||
Խմբակցություն |
|||||
Հանձնաժողովներ |
|||||
Անդամակցություն |
|||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1971թ. հունվարի 2-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում:
1991թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: Մանկավարժ:
1984-1986թթ. ընտրվել է Սաթխա գյուղի միջնակարգ դպրոցի, իսկ 1987-1989թթ.` Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրական բաժնի կոմերիտմիության քարտուղար: 1991-1992թթ. աշխատել է Նաիրիի շրջանի Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես պատմության, աշխարհագրության ուսուցիչ, այնուհետեւ` ուսմասվար: 1992-1995թթ. եղել է «Էջմիածնի ապրանքահումքային բորսա» ՍՊԸ տնօրեն, 1998-2001թթ.` Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքի «Դրուժբա-98» ՍՊԸ տնօրեն, նույն ժամանակահատվածում ընտրվել է «Սուրբ Մարիամ» եկեղեցական համայնքի խորհրդի նախագահ: «Արտյուշ Սանոսյան եւ որդիներ» ՍՊԸ հիմնադիրներից մեկն է:
2003 թվականից հանդիսանում է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: