Տպել
Գագիկ Արշավիրի Աբրահամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
20.01.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում:

1977թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը:

1977-1980թթ. աշխատել է Երեւանի «Էլեկտրոն» գործարանում` որպես ինժեներեւտեխնոլոգ, 1980-1981թթ.` նույն գործարանի Մալիշկայի արտադրությունում` որպես ինժեներեւտեխնոլոգ, 1981-1982թթ.` «Նեյրոն» ա/մ «Դվին» գործարանում` որպես արտադրության պետի տեղակալ, 1982-1984թթ.` նույն գործարանում արտադրության պետ, 1984-1993թթ.` «Դվինի» Մալիշկայի մասնաճյուղի տնօրեն, 1993-1998թթ.` Նոր Հաճնի «Շողակն»ՊՓԲԸ տնօրեն: 1998թ. հիմնադրել է «Դի Սի էյ» Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ եւ մինչեւ 2007թ. հանդիսացել այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: 2001-2007թթ. եղել է «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահը:

1990-1995թթ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1995-1999թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:

2002-2004թթ. նշանակվել է Կորեայի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս: 2006թ. Շվեյցարիայում ընտրվել է Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: