Ընտրատարածք |
|||||||||
Ծննդյան թիվ |
21.05.1964 |
||||||||
Կուսակցություն |
«Օրինաց երկիր» կուսակցություն |
||||||||
Խմբակցություն |
|||||||||
Հանձնաժողովներ |
|
||||||||
Անդամակցություն |
|||||||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1964թ. մայիսի 21-ին Լենինականում (Գյումրի):
1985թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, 1993թ.` Մոսկվայի մարզի (ՌԴ) Սերգիեւ-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան: Սննդարդյունաբերության ճարտարագետ: Ճարտարագետհետազոտող: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
1986-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1989թթ. աշխատել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայում ճարտարագետ, կաթսայատան վարիչ, 1989-1990թթ. Լենինականի հղկող հաստոցների գործարանում` առաջատար ճարտարագետ-ջերմատեխնիկ: 1994թ. եղել է Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն: 1996թ. ընտրվել է Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահ, 2002թ.` Գյումրու ավագանու անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՕԵ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: