National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Խաչիկ Բորիսի Պետրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.11.1974
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություններ
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1974թ. նոյեմբերի 1-ին Սեւանում:

2001թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: Տնտեսագետ-մենեջեր:

1993-1995թթ. աշխատել է Սեւանի պետական մատակարարման մանրածախ առեւտրի թիվ 11 ֆիրմայում առեւտրի գծով փոխտնօրեն, 1997-1998թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի սննդի միավորման ընդունելությունների տան մենեջեր, արտադրության պետ: 1998-2003թթ. եղել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ ինքնաթիռների կենցաղային սարքավորումների սպասարկման ծառայության պետի տեղակալ, պետ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության հատուկ ծառայության պետ, «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ առեւտրային ծառայության մենեջեր, ուղեւորների սպասարկման ծառայության տնօրեն:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS