Տպել
Արմեն Պավլիկի Մարտիրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
30.09.1973
Կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում:

1994թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մենամարտության ֆակուլտետը: Ձյուդոյի մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս:

1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1995-2001թթ.` աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում` որպես դասախոս, 2001-2007թթ.` ասիստենտ (ավագ դասախոս), 2002-2004թթ.` Արտաքին կապերի բաժնի վարիչ: 2011թ.` դոցենտ

23 գիտական հոդվածների, թեզիսների եւ ուսումնական ձեռնարկի  հեղինակ է:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: