Տպել
Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.10.1973
Կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Ոսկեւան գյուղում:

1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման դպրոցի (այժմ ակադեմիա) պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում ֆակուլտետը, 1999թ.` Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Երկրաբան-երկրաֆիզիկոս, պետական ծառայող:

1993-1994թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում` որպես հերթապահ սեյսմոլոգ, 1995-2000թթ.` դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, 1998-2002թթ.` ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ եւ ասիստենտ, 2002-2004թթ.` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական եւ քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007թթ.` հետազոտությունների ղեկավար:

Ավելի քան 50 գիտական հրապարակախոսական հոդվածների, վերլուծությունների, 3 մենագրությունների հեղինակ է եւ 4 ժողովածուների  համահեղինակ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է: Ունի մեկ երեխա: