Ընտրատարածք |
|||
Ծննդյան թիվ |
07.11.1961 |
||
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
||
Խմբակցություն |
|||
Հանձնաժողով |
|||
Անդամակցություն |
|||
Էլ. փոստ |
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետության Բորժոմիի շրջանի Տաբացղուրի գյուղում:
1978-1983թթ. ուսանել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում:
1983թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում` որպես ապարատավար:
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985-1990թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում` նախ որպես բանվոր, ապա` վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ:
1990-1991թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ, 1991-1995թթ.` Չարենցավանի հացի գործարանի տնօրեն, 1995-1996թթ.` Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ, 1996-1999թթ.` Չարենցավանի քաղաքապետ:
1995-2001թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2001-2007թթ.` ՀՀ բնապահպանության նախարար:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2004թ. պարգաեւտրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով, 2006թ.` «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: