Տպել
Արտաշես Ռոլանդի Ավոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
25.12.1972
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 25-ին Երեւանում:

1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

1994-1997թթ. ժամկետային զինվորական ծառայություն է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազությունում, որտեղ աշխատել է որպես քննիչ, այնուհետեւ` ՀԿԳ ավագ քննիչ: 1997-1998թթ. աշխատել է Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միությունում` որպես իրավաբանական բաժնի մասնագետ, 1998-1999թթ.` ՀՀ  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի  մշտական հանձնաժողովում` ավագ խորհրդատու, 1999-2002թթ.` «Օրինաց երկիր» խմբակցության փորձագետ, 1999-2004թթ.` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 2004-2005թթ.` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի գլխավոր խորհրդական, 2005-2007թթ.` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

2008թ.հուլիսի 22-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: