Տպել
Անահիտ Ներսեսի Բախշյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
20.09.1947
Կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1947թ. սեպտեմբերի 20-ին Երեւանում:

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:

1972-1981թթ. աշխատել է Երեւանի թիվ 103 դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցիչ, 1981-1989թթ.` Երեւանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ, 1989-1998թթ.` Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի փոխտնօրեն, 1999-2007թթ.` Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Այրի է, ունի երեք երեխա: