Տպել
Վարդան Վահանի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.06.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1960 հունիսի 28-ին Գյումրիում:

1983թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Փիլիսոփա, սոցիոլոգ:

1990 թվականից Երեւանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս է: 1988-1992թթ. աշխատել է Հանրապետական կրոնագիտության կենտրոնում` որպես գիտության գծով փոխտնօրեն, 1999-2005թթ.` «Մտավորականների միություն» ՀԿ-ի նախագահ, 2000-2005թթ.` «Սոց ուժերի եւ մտավորականների միություն» դաշինքի նախագահ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: