National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Կարեն Յուրիկի Ճշմարիտյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.09.1959
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություններ
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 12-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանային տնտեսագիտական ֆակուլտետը, 1985թ.` ասպիրանտուրան: Տնտեսագետ:

1980թ. աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմավորման գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ: 1980-1981թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981-1982թթ.ծառայել է խորհրդային բանակում: 1985-1990թթ. աշխատել է Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում` որպես ավագ տնտեսագետ, այնուհետեւ գլխավոր մասնագետ, ապա ֆինանսական ենթաբաժնի պետ, 1990-1991թթ.`  ՀՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորումում` գլխավոր տնօրենի տեղակալ: 1991-1993թթ. գլխավորել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության միջպետական առաքումների գլխավոր վարչությունը: 1993-1996թթ. եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ, 1996-1997թթ.` ՀՀ առեւտրի սպասարկումների եւ զբոսաշրջության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետ, 1997-1998թթ.` ՀՀ արդյունաբերության  եւ առեւտրի  նախարարի առաջին տեղակալ, 1999-2002թթ.` ՀՀ արդյունաբերության  եւ առեւտրի, իսկ 2002-2007թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS