Տպել
Արա Սաենի Բաբլոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.05.1947
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին  Երեւանում:

1955-1965թթ. սովորել է Երեւանի թիվ 76 միջնակարգ դպրոցում:

1965-1971թթ. սովորել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում:

1970թ. աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում:

1972թ. աշխատել է Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում` որպես մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ:

1977թ. Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ:

1982թ. նշանակվել է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ:

1987թ. Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ: Նույն տարում դարձելէ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989 թվականին` պրոֆեսոր, իսկ 1997-2006թթ` ամբիոնի վարիչ:

1989թ. անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում: 1990թ. մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել:

1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար:

2003թ. հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր` երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ:

2006թ. ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ:

2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ:

Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ:

Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների:

2000թ. ԵՊԲՀ 70-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է «Ոսկե մեդալով» եւ պատվավոր հավաստագրով, 2005թ.` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` կրթության եւ գիտության ոլորտում ներդրված ավանդի եւ ԵրՊԲՀ  75-ամյակի կապակցությամբ: 2005թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով: 2005թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգեւատրվել է «ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով»: Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար` 2005թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգեւատրվել է «Officier de I'Ordre National Du Merite» մեդալով: 2007թ.` ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: 2007թ. պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ՀՀ ոստիկանության մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ: