Տպել
Հրայր Կառլենի Կարապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.08.1963
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1963թ. օգոստոսի 11-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի թիվ 135 միջն. դպրոցը:

1980-1981թթ. աշխատել է Երեւանի լամպերի գործարանում որպես բանվոր:

1981-1985թթ. սովորել եւ ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետեւ ուսումը շարունակել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: Պաշտպանել է գիտական թեզ` «Սովորողների քաղաքացիական դաստիարակության հիմնախնդիրը ազգային կրթության համակարգում» թեմայով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է, հեղինակ է մի շարք գիտական ձեռնարկների եւ աշխատությունների:

1985-1990թթ. աշխատել է Նոր-Գեղի գյուղի, այնուհետեւ, Երեւանի թիվ 181 դպրոցներում որպես ուսուցիչ:

1985-1987թթ. անդամակցել է «Զանգակատուն» կազմակերպությանը:

1987-1989թթ. եղել է «Միացում» կազմակերպության շարքերում, նույն տարիներին խմբագրել է «Զանգակատուն» հանդեսը:

1989թ. անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

1990-1995թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի անդամ:

1990-1992թթ. Թաթուլ Կրպեյանի, Շահեն Մեղրյանի եւ մյուս ազատամարտիկների հետ մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը:

1996-1998թթ. ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ:

1998-2003թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Եղել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար:

2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

2008թ. մայիսի 20-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իսկ 2009 թվականի ապրիլի 30-ին տվել է հրաժարական:

2009թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Հեղինակ է տասնյակ օրենքների եւ օրենսդրական նախաձեռնությունների:

Ազգային ժողովի «Սպառողների շահերի պաշտպանության պատգամավորական համագործակցության» խմբի ղեկավարն է: Ազգային ժողովում հանդես է եկել սպառողների շահերի պաշտպանությանը վերաբերող` գազի, ջրի, հեռահաղորդակցության, հոսանքի սակագների մասին հարցադրումներով եւ հայտարարություններով:

ՀՀ պաշտպանության նախարարի, վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության Ֆեդերացիայի խորհրդի նախագահի կողմից պարգեւատրվել է մեդալներով ու շքանշաններով:

2010թ. ապրիլին ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի 3 որդի: