National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ալբերտ Մուշեղի Բազեյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.05.1956
Կուսակցություն
«Հանրապետություն»
Խմբակցություններ
Հանձնաժողով



Ծնվել է 1956 թ. մայիսի 28-ին Կամոյի շրջանի Լանջաղբյուր գյուղում:

1976 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մարզիչ-մանկավարժ: Մանկավարժական գիտությունների թեկնածու: Պարգեւատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996 թ.):

1976-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1979 թթ. աշխատել է «Աշխատանք» ԿՄԸ-ում մարզիչ-մեթոդիստ, 1980-1982 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում՝ մարզիչ, դասախոս: 1982-1984 թթ. գործուղվել է Մոսկվա` որպես ստաժոր-հետազոտող: 1984-1987 թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1988-1993 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում եղել է գիտաշխատող: 1993 եւ 1995 թթ. ընտրվել, 1997 թ. վերընտրվել է ԵԿՄ վարչության փոխնախագահ: 1993-1994 թթ. ՀՀ ՊՆ-ում եղել է վարչության պետ: 1999-2000 թթ.` Երեւանի քաղաքապետ:

1996-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 76 ընտրատարածք): ԱԺ նախագահի տեղակալ: «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար:

1999 թ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS