Տպել
Աշոտ Հովհաննեսի Ափոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.07.1950
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն



Ծնվել է 1950թ. հուլիսի 11-ին Լենինականում (Գյումրի):

1975թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ:Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով (2001թ.):

1974-1975թթ. աշխատել է Թումանյանի շրջանի գլխամասային պանրագործարանում ճարտարագետ-տեխնոլոգ: 1975-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977թ. եղել է Հայաստանի կարագագործության եւ պանրագործության ՀԳՀԻ Հայաստանի բաժանմունքի ավագ ճարտարագետ, 1977-1988թթ. Երեւանի կաթի կոմբինատում` հերթափոխի վարպետ, ավագ ճարտարագետ-տեխնոլոգ, արտադրամասի պետ, 1988-1989թթ. նույն հիմնարկում` պաղպաղակի ֆաբրիկայի տնօրեն, 1989-1995թթ.` Աշտարակի պանրագործարանի տնօրեն, 1995-2002թթ.` «Աշտարակ-կաթ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն, 2002-2005թթ.` «Աշտարակ-կաթ» եւ «Երեւանի քաղաքային կաթի գործարան» ՓԲԸ տնօրենների խորհուրդների նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: