Տպել
Արտյուշ Վարդգեսի Շահբազյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
18.02.1961
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն



Ծնվել է  1961թ. փետրվարի 18-ին Երեւանում:

1984թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը` «Թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1986-1989թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ:

1990թ. ընդունվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը: 1990թ. աշխատել է ՀՅԴ Մամլո եւ տեղեկատու կենտրոնում` որպես լրագրող, գրասենյակի քարտուղար, 1991-1994թթ.` ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» պաշտոնաթերթում` խմբագիր, քաղաքական բաժնի պատասխանատու, խմբագրապետի տեղակալ: 1994-1996թթ. աշխատակցել է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթին եւ ՀՅԴ այլ պարբերականների:

1990-2006թթ. բազմիցս ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի եւ Գերագույն  մարմնի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: