Տպել
Ռոբերտ Սերգոյի Զաքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.11.1947
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1947թ. նոյեմբերի 14-ին Լենինականում:

1966-1969թթ. ավարտել է Լենինականի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը, 1985-1991թթ.` Մոսկվայի տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության  համամիութենական ինստիտուտը: Ինժեներ-տեխնոլոգ:

1963-2007թթ. աշխատել է Լենինականի գուլպա-նասկեղենի արտադրական  միավորումում` որպես ենթավարպետ, արտադրամասի պետ, մասնաճյուղի պետ, ֆաբրիկայի տնօրեն, 1993-1996թթ.` արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1996-2007թթ.`  գուլպեղենի արտադրական «Արշալույս» ԲԲԸ գործադիր տնօրեն:

1990թ. ընտրվել է Լենինականի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի պատգամավոր:

Բազմաթիվ նորարական առաջարկությունների հեղինակ է:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: