Տպել
Մուրադ Արամի Գուլոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
27.02.1956
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1956թ. փետրվարի 27-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:

1982թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1985թ.`  Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը: Ապրանքագետ:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985-1992թթ. աշխատել է Աբովյանի շրջկոոպում ավագ ապրանքագետ, առեւտրի բաժնի պետ, առեւտրի կենտրոնի տնօրեն: 1993թ. եղել է «Կոտայք» ասոցիացիայի նախագահ, 2002թ.` «Միլտա» ՍՊԸ նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր   (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: