Տպել
Կարո Երեմի Կարապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
17.03.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1960թ. մարտի 17-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:

1991թթ. ավարտել է Կիեւի միլիցիայի ակադեմիան: Իրավագետ:

1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր, 1991-1994թթ.` Արտաշատի ՆԳ բաժնի  պետական ունեցվածքի բաժանմունքում` ավագ օպերլիազոր, 1995-1996թթ.` Էջմիածնի  ռեգիոնալ  վարչության քրեական հետախուզության բաժնում` պետի տեղակալ, 1997-2003թթ.` ՀՀ զինվորական դատախազի օգնական, այնուհետեւ ավագ օգնական, 2003-2007թթ.` Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ:

Պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» եւ միլիցիայի գերազանցիկության մեդալներով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: