Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
20.10.1949 |
|
Կուսակցություն |
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1949թ. հոկտեմբերի 20-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում:
1971թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՄԻ ֆիզիկայի ֆակուլտետը, 1983թ.` Հասարակական գիտելիքների համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1986թ.` Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը: Ֆիզիկայի ուսուցիչ, փիլիսոփա, ինժեներ-սիստեմատեխնիկ:
1971-1981թթ. դասավանդել է Երեւանի մի շարք ուսումնական հաստատություններում, ընտրվել ՀԼԿԵՄ եւ արհմիութենական կոմիտեների ղեկավար: 1972-1973թթ. եղել է ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի բաժնի վարիչ, 1981-1986թթ.` «Գիտելիք» ընկերության Սովետականի շրջանի պատասխանատու քարտուղար, «Բազալտ» գործարանի կուսակցական կոմիտեի քաղաքական լուսավորության կաբինետի վարիչ, 1986-1989թթ.` ՀԿԿ Մաշտոցի շրջանային կոմիտեի բաժնի վարիչ, 1994-1997թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի գլխավոր մասնագետ:
1995-1999թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:
2005-2007թթ.` Պետական կառավարման ակադեմիայի դոցենտ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 1998 թվականից Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: