National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Արամ Վիլենի Սաֆարյան

Ծնվել է 1962թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում:

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1987թ.`  նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Բանասիրական գիտությունների (ժուռնալիստիկա) թեկնածու:

1987-1992թթ. աշխատել է ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում` որպես դեկանի տեղակալ, միաժամանակ` պատմության դասախոս, այնուհետեւ` ավագ դասախոս: 1990-1992թթ., որպես միջազգային մեկնաբան, աշխատակցել է «Հայք» շաբաթաթերթին: 1991-1992թթ. եղել է Հայաստանի պետական հեռուստատեսության քաղաքական տեսաբանը, 1993-1996թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար, 1996-1997թթ.` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության եւ մշակութային կապերի գծով խորհրդական, 1997թթ.` ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն, 1998թ.` Հայաստանի Ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական-վերլուծական գործակալության տնօրեն, 1998-1999թթ.` «Ժամանակ» շաբաթաթերթի միջազգային մեկնաբան, 1998 թվականից` Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, 1999-2001թթ.` «Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի ղեկավար, քաղաքական մեկնաբան, 2001-2006թթ.` «Պրոմեթեւս», այնուհետեւ` «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան, 2002-2006թթ.` Երեւանի մամուլի ակումբի խորհրդի անդամ, 2003-2006թթ.` Երեւանի մամուլի ակումբի վարչության անդամ: 2003 թվականից առ այսօր Կոնֆլիկտների ուսումնասիրման եւ լուծման ազգային կենտրոնի վարչության անդամ է: 2005-2006թթ. եղել է Մոսկվայի  ԱՊՀ երկրների ինստիտուտի  Հայաստանի մասնաճյուղի տնօրենը:

1994թ. նրան շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան: 2001թ. Հայաստանի ինտելեկտուալների միության կողմից ճանաչվել է «Տարվա Լրագրող»:

Լրագրողական վերաորակավորման ծրագրերի  է մասնակցել Ֆրանսիայում (1998), ԱՄՆ-ում (2002), Իսրայելում (2004), Ավստրիայում (2004):

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS