Տպել
Մխիթար Էդվարդի Մնացականյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.06.1950
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է  1950թ. հունիսի 16-ին Սեւանում:

1972թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.` ՍՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը: Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու:

1972-1975թթ. աշխատել է Սեւանի շրջանային հիվանդանոցում` որպես վիրաբույժ, 1975-1977թթ.` Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ, 1976թ.` ՆԳՆ համակարգում` հիվանդանոցի պետ, 1994թ.` Կարմիր Խաչի Միջազգային Վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն, 1995թ.` գլխավոր տնօրեն: 2001 թվականին ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ:

Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ:

Սովետական միության ըմբշամարտի  գծով «Բուրեվեստնիկ» ընկերության չեմպիոն, սպորտի վարպետ:

Երգահան, բազում ստեղծագործությունների հեղինակ:

Պարգեւատրվել է ՍՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» պատվոգրով, նախկին ԽՍՀՄ եւ ՀՀ շքանշաններով ու մեդալով,  արժանացել է «Կարմիր Խաչ» շնորհակալագրի:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2009թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: