Տպել
Իշխան Սերժիկի Զաքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.11.1961
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 21-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղում:

1979թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:

1984թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:

1984-1989թթ. աշխատել է «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների

կազմակերպիչ, 1989-1990թթ.` Սպանդարյանի շրջկոմում` կոմերիտմիության քարտուղար:

1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ, 1993-1995թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ:

1995-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

1997-2003թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, 2000-2004թթ.` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, 2003-2007թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ, նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ:

Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, միջազգային օլիմպիական կոմիտեի ասոցիացիայի կողմից բարձրագույն «Պատվո նշան» շքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: