Վերսանդ Ֆրանսիկի Հակոբյան
Ընտրատարածք |
|||
Ծննդյան թիվ |
15.09.1950 |
||
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
||
Խմբակցություն |
|||
Հանձնաժողով |
|||
Անդամակցություն |
|||
Էլ. փոստ |
Ծնվել է 1950թ. սեպտեմբերի 15-ին Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում:
1973թ. ավարտել է Կիեւի Քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի օդային տրանսպորտի ավտոմատացված համակարգերի կառավարման ֆակուլտետը, 1985թ.` նույն ինստիտուտի օդային տրանսպորտի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը: Ավիացիոն ինժեներ, լեյտենանտ-ինժեներ:
1973-1994թթ. աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում` որպես ինժեներ, հերթափոխի պետ, ուղեւորափոխադրումների բաժնի պետ, 1994-2002թթ.` «Հայկական ավիաուղիներ» պետական ձեռնարկության ներկայացուցիչ Արաբական Միացյալ Էմիրություններում, 2002-2007թթ.` «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ում` գլխավոր տնօրեն:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: