National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վիկտոր Երվանդի Դալլաքյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.03.1958
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1958թ. մարտի 1-ին Կիրովականում (Վանաձոր):

1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1996թ.` իրավաբանական ֆակուլտետը: Պատմաբան: Իրավաբան: Պատմական գիտությունների թեկնածու:

1981թ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է ավագ լաբորանտ, 1987-1995թթ.` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ: «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ, նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2001-2003թթ.` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Մինչեւ 2006թ. օգոստոսի 28-ը եղել է «Արդարություն» խմբակցության քարտուղար, այնուհետեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 30 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS