Տպել
Մելիք Սարիբեկի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.05.1955
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1955թ. մայիսի 5-ին Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղում:

1993թ. ավարտել է Եկատերինբուրգի (ՌԴ) ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1975-1989թթ. աշխատել է «Հայբյուրեղապակի» գործարանում (ք.Արզնի), 1989թ.՝ «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, նախագահ: ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության ու առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք): Մինչեւ 2006 թվականի մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ, այնուհետեւ` խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի հինգ երեխա: