Տպել
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.08.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1956թ.օգոստոսի 1-ին Երեւանում:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975թ. ավարտել է Երեւանի  սննդի արդյունաբերության տեխնիկումը, 1984թ.`  Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: Ջերմաէներգետիկ: Տեխնիկական գիտությունների թեկնածու:

1974-1975թթ. եւ 1977-1983թթ. աշխատել է Երեւանի գարեջրի գործարանում` որպես մեքենավար, 1983-1988թթ.` սառնարանային-կոմպրեսորային  արտադրամասում` ավագ վարպետ, արտադրամասի պետ, 1988-1997թթ.` գլխավոր ինժեներ, 1997-2000թթ.` տեխնիկական հարցերի գծով տնօրեն, 2000-2003թթ.`  «Երեւան գարեջուր» ՓԲԸ տնօրեն, 2003-2007թթ.` գլխավոր տնօրեն:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: