Տպել
Ռոբերտ Թովմասի Թովմասյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.01.1964
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1964թ. հունվարի 3-ին Հրազդանի շրջանի (Կոտայքի մարզ) Ալափարս գյուղում:

1985թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ինժեներ-էլեկտրամեխանիկ:

1985-1987թթ. աշխատել է «Չարենցավանշին» տրեստում` որպես գլխավոր էներգետիկ, համատեղության կարգով դասավանդել է Չարենցավանի տեխնիկումում: 1987-1993թթ. եղել է «Էլեկտրոն» կոոպերատիվի հիմնադիրը եւ նախագահը: 1987-2004թթ. աշխատել է Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում` որպես էներգետիկ, էլեկտրոնային տեխնիկայի բաժնի պետ, արդյունաբերական էլեկտրոնիկայի եւ ավտոմատացման բաժնի պետ, գլխավոր էներգետիկ, գլխավոր ինժեների տեղակալ, փոխտնօրեն, 2001-2007թթ.`  «Եղիցի լույս-ԲՀ» ՍՊԸ-ում`  գլխավոր տնօրեն: 2002 եւ 2005 թվականներին ընտրվել է Չարենցավան համայնքի ավագանու անդամ:

Գյուտերի եւ օգտակար մոդելների հեղինակ է:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 26 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: