Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
11.04.1961 |
|
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1961թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում:
1996թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը: Իրավագետ:
1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին, 1994-2000թթ. ծառայել է ՀՀ բանակում` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ: Գնդապետ:
Պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաեւ ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: