National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.05.1940
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Էլ. փոստ



Ծնվել է 1940թ. մայիսի 1-ին Կիրովականի շրջանի Դեբեդ գյուղում:

1965թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1965-1966թթ. սովորել է իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում: Իրավաբան: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1957-1958թթ. աշխատել է հյուսն Ղազախական ԽՍՀ Ապանովկա կայարանում, 1958-1962թթ.` Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում` որպես խառատ: 1966-1970թթ. եղել է Սպիտակի շրջանային ժողդատարանի դատավոր, 1971-1983թթ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1984-1988թթ.` դեկանի տեղակալ, 1988-1996թթ.` դեկան, 1991-2003թթ.` իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (184 ընտրատարածք): 1992-1995թթ. եղել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամ:

2003-2007թթ.` Աազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից:

1970թ. պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության «Անբասիր աշխատանքի համար» մեդալով:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:










ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS