Տպել
Հակոբ Ռաֆիկի Հակոբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
10.02.1963
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1963 թ. փետրվարի 10-ին Էջմիածնում:

2001 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Հիդրոշինարար:

1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1986 թթ. «Հայջրշինում» աշխատել է բանվոր, 1986-1988 թթ.՝ տեղամասի պետ, 1988-1991 թթ.՝ բաժնի պետ, 1991-1999 թթ.՝ միավորման պետ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 26 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: