National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գագիկ Բեգլարի Կոստանդյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.04.1954
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1954 թ. ապրիլի 15-ին Երեւանում:

1977 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1995 թ.՝ իրավաբանական ֆակուլտետը: Տնտեսագետ: Իրավաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու: Բնության եւ հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Պարգեւատրվել է կառավարական մեդալներով (1980 թ., 1988 թ.):

1969-1972 թթ. Երեւանի «Բարձրաբերձշին» վարչությունում եղել է բանվոր, 1977-1978 թթ.՝ Մասիսի ունիվերսալ բազայի տնտեսագետ: 1978-1996 թթ. աշխատել է ՆԳՆ համակարգում: 1996-1999 թթ.` «Գոռ» ՍՊԸ գործադիր տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՄ խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 


 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS