National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Վազգեն Միքայելի Մանուկյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
13.02.1946
Կուսակցություն
Ազգային ժողովրդավարական միություն/ԱԺՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1946 թ. փետրվարի 13-ին Լենինականում (Գյումրի):

1967 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Մաթեմատիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1971-1972 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի ասպիրանտուրայում: 1972-1995 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, համակարգող: 1988 թ. դեկտեմբերից 1989 թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ: 1989 թ. ընտրվել է ՀՀՇ վարչության նախագահ: 1990 թ. օգոստոսից 1991 թ. սեպտեմբերը եղել է ՀՀ վարչապետ, 1992-1993 թթ.՝ ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար, 1993 թ.՝ ՀՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ:

1990 թ.` ԳԽ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք): «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 20 ընտրատարածք): ԱԺՄ խմբակցության ղեկավար:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության ղեկավար, ապա անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ԱԺՄ հիմնադիր նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS