Տպել
Արա Հակոբի Սահակյան
ԳԽ նախագահի առաջին տեղակալ
Հերթական համար
Ծննդյան թիվ
01.01.1955
Կուսակցություն
Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ)
Խմբակցություն

Ծնվել է 1955 թ. հունվարի 1-ին: 1978-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ փիլիսոփայի որակավորմամբ: Եղել է ԽՄԿԿ անդամ:

1980-88-ին աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1988-1990-ին՝ Երեւանի անասնաբուծական -անասնաբուժական ինստիտուտում՝ դասախոս:

1993-ից ՀՀՇ վարչության անդամ է:

ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երեւանի Հոկտեմբերյանի 15-րդ ընրատարածքից:

1990 թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ քարտուղար, 1992-ի ապրիլին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ: 1990 թ. ընտրվել է Սահմանադրական հանձնաժողովի քարտուղար: